ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորով. Սարգսյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին

Առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած զինվորով. Սարգսյանը պատասխանել է Տեր-Պետրոսյանին
20.12.2016 | 11:06

Հունաստան այցից առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե Հենրիխ Մխիթարյանն ազգի հպարտության և ուրախության միակ առարկան է։

Վիգեն Սարգսյանը հիշեցրել է հպարտանալու այլ օրինակներ ևս` աշխարհահռչակ հայ երաժիշտներին, որոնք գրավում են աշխարհի բեմերը, Օլիմպիական չեմպիոնին և մեդալակիրներին, շախմատիստներին, որոնք տարիներ շարունակ բերում էին Հայաստանին աշխարհի ոսկին, գիտնականներին, որոնց հայտնաբերած տարրերը տեղ են գտնում Մենդելեևի աղյուսակում:


«Բայց առաջին հերթին մենք հպարտանում ենք սահմանին կանգնած մեր զինվորով և նրա թիկունքում կանգնած մեր հրամանատարով, սպայով, որոնք իրենց ծանր ծառայությամբ ապահովում են մեր երկրի խաղաղ զարգացումը և առաջընթացը: Եվ ես մեծ հույս ունեմ, որ ՀԱԿ համագումարի պատվիրակները կիսում են մեր այս տեսակետը»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ